Լավրովը Թուրքիայի ու Իրանի իր գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հալեպում
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հալեպում ստեղծված իրավիճակը քննարկել է Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի ու Մեվլյութ Չավուշօղլուի հետ։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել են Լավրովի հեռախոսազրույցները Չավուշօղլուի ու Զարիֆի հետ։
Նախարարները քննարկեն են իրավիճակը Սիրիայում՝ Հալեպի արեւելյան մասի ազատագրման ու քաղաքից խաղաղ բնակչության տարհանման համատեքստում, նաեւ երկրի մյուս շրջաններում քաղաքացիական բնակչության դրությունը թեթեւացնելու խնդիրերը։ Շեշտվել է միջազգայգային համայնքի համաձայնեցված ջանքերը շարունակելու կարեւորությունը՝ Սիրիայում լայնածավալ քաղաքական կարգավորման անցնելու ու բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումները։