Կիեւը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը
ՄիջազգայինՈւկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է Ուկրաինայի քաղաքացիներին ազատազրկելու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը համալրելուն պատրաստվելու մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
«Մենք կջանանք այդ ցուցակը հարմարեցնել, երբ հստակ տեղեկություններ ստանանք, թե ովքեր են ներգրավված մեր քաղաքական բանտարկյալներին առնչվող գործընթացներին: Մարդուն պատժամիջոցային ցուցակում ներառելու համար, մեզ իրական ապացույցներ են հարկավոր»,- նշել է Կլիմկինը:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱԳՆ-ն ուկրաինացի բանտարկյալներին վերաբերող տեղեկությունները ստուգում է ոչ միայն հարազատների, այլեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, փաստաբանների միջոցով: «Հիմա մենք պատժամիջոցային ցուցակի նոր լրացումներ ենք պատրաստում»,- ամփոփել է Կլիմկինը: