Երկրաշարժ Պերուում
ՄիջազգայինՍեյսմոլոգները 5․1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Պերուի արեւմտյան մասում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը հնագիտական հուշարձան համարվող Պարամոնգա քաղաքից 109 կմ հեռավորության վրա է գտնվում, երկրաշարժի օջախը 35 կմ խորության վրա էր, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։