Նոր տեսակի լոլիկների արտադրություն Գեղարքունիքում
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է: Տարեցտարի դրական ցուցանիշներ արձանագրելու համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Հարկային արտոնություններ, վարկային պարտավորությունների հետաձգում, պետական, մասնավոր և միջազգային կառուցներից աջակցություն:
Հաջորդ տարվա համար ևս առկա են մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը վերաբերում է Գեղարքունիքին: Սպասվում է, որ մարզկենտրոն Գավառ քաղաքում 2017 թվականի տարեվերջին կգործարկվի ջերմոցային տնտեսություն, ինչի արդյունքում հիդրոպոնիկային կիսաբաց եղանակով կարտադրվի «Կոկտելնի» տեսակի լոլիկ:
Նոր ջերմոցային տնտեսության բացումը ունի ևս մեկ առավելություն: Սպասվում է, որ տարեվերջին բացվող ձեռնարկությունում կբացվի մոտ 90 նոր աշխատատեղ: