Չինաստանում դատարանը շենքի 448 բնակիչներին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել պատուհանից նետված շշի պատճառով
ՄիջազգայինՉինաստանում դատարանը շենքի 448 բնակիչներին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել 2 տարեկան աղջկա ծնողներին, որը տուժել էր պատուհանից նետված շշի պատճառով: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ աղջիկը խաղացել է բակում: Շիշն ընկել է երեխայի գլխին՝ կոտրելով գանգը: Հարվածի հետեւանքով երեխան գիտակցությունը կորցրել է եւ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Դստեր բուժման եւ վերականգնման համար ընտանիքը ավելի քան 80 հազար յուան է ծախսել:
Ծնողներն ապարդյուն փորձել են պարզել, թե ով է հատկապես շիշը պատուհանից դուրս նետել, որից հետո հայց են ներկայացրել դատարան՝ շենքի բոլոր 448 բնակիչներից պահանջելով 300 հազար յուանի փոխհատուցում:
Դատարանը որոշել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 360 յուան վճարի, այս որոշմանը համաձայնել են դատական նիստին ներկա բնակիչները: