Խորին կսկիծով ընդունեցինք հայկական և սովետական սպորտի գոհար Ֆաինա Մելնիկի անժամանակ մահվան տեղեկությունը
BlogՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Խորին կսկիծով ընդունեցինք հայկական և սովետական սպորտի գոհար Ֆաինա Մելնիկի անժամանակ մահվան տեղեկությունը: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերը կարող է այսօր չեն լսել այս անունը,բայց աշխարհը նրան ճանաչել է։
Մյունխենյան օլիմպիադայի հերոսուհին ու թեթևատլետիկայի չգերազանցված ռեկորդակիրը մարզաշխարհի պատմություն մտավ իբրև անկրկնելի մարզիկ ու լեգենդ:
Անգնահատելի է Ֆաինա Մելնիկի դերն ու անգնահատելի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում: Նրա անունն ու պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում իբրև հայ ժողովրդի արժանի դուստր, համաշխարհային սպորտի ռահվիրաներից մեկը: