2017–ը որպես կուսակցական զտումների տարի

Հայաստանյան լրատվական և հասարակական–քաղաքական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել օրեր առաջ ձևավորված ընդդիմադիր դաշինքը, նրա հնարավորություններն ու թեր և դեմ կողմերը։ Սակայն այս քննարկումների շարքում, կարծես թե, հետին պլան են մղվել մի շարք այլ կուսակցությունների հանդեպ հետաքրքրությունները, որոնք նույնպես առաջիկա ընտրություններում ունենալու են իրենց հստակ դերակատարությունը։ Մի կողմից անշուշտ հասկանալի է նման իրավիճակը, քանի որ, կարծես թե, ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում առկա բազմաթիվ ուժեր սպառողական կեցվածք են ընդունել։
 
Դրանց մի մասը՝ ուղղակի և անուղղակի կերպով հայտարարում է, որ պարզապես սպասում է Ծառուկյանի հայտարարությանն ու որոշմանը։ Մյուս կողմից` մասնավորապես ընդդիմադիրներից ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ուղղակի նշեց, որ իրենք նույնպես ակնկալիքներ ունեին ձևավորված դաշինքից հետ և ավելին` նաև բանակցությունների մեջ էին, սակայն Զուրաբյանի խոսքերով` այս երեք ուժերը արագորեն համաձայնության են եկել և դաշինք կազմել։ Թե ինչ ակնկալիքների մասին էր խոսքը, մենք գուցե այդպես էլ չիմանանք, սակայն ակնհայտ է, որ ձևավորված դաշինքը որոշակի ինտրիգ է մտցրել քաղաքական դաշտում։ Այս ինտրիգն առավել է խորանում այն պատճառով, որ ակնհայտորեն մի շարք այլ ուժեր պարզապես կրավորական կեցվածք են ընդունել և ակտիվ քայլերը տեղափոխելու են արդեն 2017 թվական։ Համենայնդեպս, իրավիճակն այդ մասին է վկայում։
 
Նման պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծվելիք դաշինքները կամ միավորումները կրկին չեն դառնալու հասարակության նկատմամբ հերթական մանիպուլյացիայի խաղարկումը։ Որպես կանոն, նման խաղարկումները կամ ուղղորդվել են իշխանության համապատասխան օղակներից, կամ էլ պարզապես առանց որևէ ուղղորդման ծառայել են հենց իշխանության շահերին։ Նման հեռանկարի պայմաններում առաջ է գալիս այն իրավիճակը, թե ինչքանով հայաստանյան կուսակցական դաշտում առաջիկա ընտրությունները լյուստրացիայի էֆեկտ կունենան։ Ընդհանրապես, զուտ լյուստրացիայի տեսանկյունից, քաղաքական դաշտում գաղտնիքները երկար կյանք չեն ունենում, սակայն երկարատև պլանի դեպքում 2017 թվականի ընտրությունները ցույց են տալու, թե որ հիմնական կուսակցություններն են շարունակելու իրենց գործունեությունը, ենթադրենք, 2023 թվականին։ Ամենայն հավանականությամբ քաղաքական դաշտի հավակնոտ խաղացողներն այս փաստը հասկանում են և թերևս հենց այս հեռանկարով պայմանավորված էլ պետք է կառուցեն իրենց հետագա գործողությունների հիմնական ուղղությունները։
 
Վերջիվերջո, ակնհայտ է, որ թեկուզ և կուսակցություններ հիմնելու օրենսդրական փաթեթի ազատականացման պայմաններում էլ, 2017 թվականի ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընթանալու են բյուրեղացման գործընթացներ։ Մեծ հաշվով, գործողությունների նման ընթացք է ենթադրում նաև բուն խորհրդարանական կառավարման համակարգը, որը չգրված օրենքով պարզապս չի կարող հանդուրժել դաշտում 70–80 քաղաքական կուսակցությունների առկայությունը։
 
Այսինքն, այլ կերպ ասած, 2017 թվականին արդեն իսկ կսահմանվեն այն հիմնական գործող երեք կամ չորս կուսակցությունները, որոնց շուրջ էլ պետք է ընթանա հիմնական քաղաքական գործընթացը՝ լինի դա ընտրություն, թե որևէ այլ պրոցես։ Ի դեպ, սա բնականոն ընթացակարգ է, քանի որ եթե դիտարկենք խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների փորձը, ապա կտեսնենք, որ նման համակարգերում գլխավոր դերում են երկու, երեք, առավելագույնը 4 հզոր կուսակցություններ։ Հենց այս տեսանկյունից էլ պետք է շեշտել, որ հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողները դեռևս բավական զգուշավոր են իրենց քայլերում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, 2017 թվականին սահմանվելու են խաղի հստակ կանոններ, որոնք այլևս շատ դժվար կլինի փոփոխել։
 

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

loading...
Loading...
Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներ Տղամարդը ամուսնացել է 17-ամյա աղջկա հետ և ամուսնական առաջին գիշերվանից հետո դաժանորեն սպանել նրան ԴՐԱ …. Երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում կարևոր է. Հռիփսիմե Բոչոլյան Բակո Սահակյանը նոր խորհրդական ունի Դերասանները նկարագրում են, թե ինչ են զգում իրականում բաց տեսարաններում նկարահանվելիս Չեխիայում մեքենաշինական գործարանում պայթուցկով ցիստերն է պայթել Վաչե Ամարյանը սկսել է կնոջ հետ լուսանկարներ հրապարակել (Photo) Ինչպես Դիանա Մալենկոն ուղիղ եթերում խայտառակեց Մգեր Արմենիայի քրոջը Հարսի ու փեսայի գեղեցիկ ու օրիգինալ պարը (տեսանյութ) Վարչապետը Վրաստանում է. Թբիլիսիում կայացել են բարձր մակարդակի բանակցությունները (Ֆոտո) ԱՄՆ-ում կայացած՝ Հայկական հարսանիքի այս խելահեղ պարը մեծ իրարանցում է առաջացրել ամերիկացիների մոտ Տապասիան 30 րոպե նկարահանման համար հայ երգչից 48 000 դոլար է պահանջել. ՖՈՏՈ «Հիմա վարորդների վրայից գանգատները հանո՞ւմ եք, թե՞ ոչ». Վարչապետը շփոթեցրեց փոխոստիկանապետին Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video) Օրվա կադրը.«Հայավարի» Երևանում Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը. Կարինա Առուստամյանն անկեղծանում է Թիվ 67 երթուղու ավտոբուսում «թռցրել է» 47-ամյա Պայծառի դրամապանակը. Կասկածյալին գտել են Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, իսկ եվրոյինն աճել է Ո՞ր բառը տեսաք առաջինը. մտապահեք այն ու տեսեք, թե ինչ է նշանակում այն Վերնագուստը կրելու նոր մագաթրենդ (լուսանկարներ) Սպասվում են լուրջ եղանակային փոփոխություններ․ Գագիկ Սուրենյան Ո՞վքեր են են Վիտամին ակումբից սիրված հումորիստների գեղեցկուհի կանայք. ՏԵՍԱՇԱՐ Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Նախարար. 2017-ին ակնկալում ենք արդյունաբերության 6-7 տոկոսով աճ եւ արտահանման՝ 20-30 տոկոսով
Ամենաընթերցված
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է զինվորին ծխախո... Թուրքիայի վարչապետն ահաբեկիչ է Ծրագրի իրականացման հիմնական բեռը իր վրա պետք է վեր... Սերգեյ Դանիելյանի՝ կուսակցություն հիմնադրելու նախա... Ստյոպա Սաֆարյանը վաղուց ուղղորդված աշխատում է «Ծառ... Խաղաղ պայմաններում զինվորներին այսուհետ ծխախոտ չեն... Ալիևն ողջ իշխանությունը կենտրոնացնում է «ընտանիքի»... Բաց և թափանցիկ համացանցային հարթակ Հայրենիքի վտանգի դեպքում բոլորս զինվոր ենք Հեշտացվում է օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք «Չեմ տրվելու սադրանքների, չեմ տեղափոխվելու հուզակա... Թրամփն Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ» է ձևավորելու Ուսանողները կհամագործակցեն Ռազմավարական նախաձեռնու... Էրդողանը Պարսից ծոցում «սունիական առանցք» է ձևավոր... Խորհրդարան մտնելու մոլուցքով տառապողների դիմակները... Ներդրումային նոր շունչը Վրաստանում կրկին գործելու է պարտադիր ժամկետային զի... Միասնական ճակատի բացակայությունը փոշիացնելու է ընդ... Էրեբունցիները կարող են վարչական շրջանի ղեկավարին ... Առաջիկայում պետք է պատրաստ լինել իրավիճակի հետագա ...
website by Sargssyan