Օլեգ Աղասյանի՝ 30 միլիոնի փոխառությունները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը 29800000 դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Աղասյանն ունի երկու բնակարան, մեկ առանձնատուն և «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ սեպտեմբերի 2–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 16 հազար դրամ, 3 հազար 400 եվրո և 22 հազար 722 ԽՍՀՄ ռուբլի: Օլեգ Աղասյանի եկամուտները մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը կազմել են 13 միլիոն 182 հազար դրամ, որից ավելի քան 11 միլիոն դրամը աշխատավարձն է, 212 հազար դրամը ապահովագրական հատուցումները, իսկ 1 միլիոն 188 հազար դրամն էլ՝ տրված փոխառություններից ստացված տոկոսն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: