Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 27-ին մտադիր է Մոսկվայում մասնակցել ռուսաստանցի եւ իրանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Մուհամմեդ ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին ասել է ՌԴ–ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այո, մենք հաստատում ենք, որ դեկտեմբերի 27-ին նման հանդիպում կկայանա ՌԴ–ից եւ Իրանից մեր գործընկերների հետ»,– ասել է նա լրագրողներին։