ՀՀԿ–ն Լոռու մարզում վերջնականապես որոշել է, թե ովքեր են իր թեկնածուները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» հավաստի տեղեկություններով` ՀՀԿ–ն վերջնականապես որոշել է, թե ովքեր են լինելու ռեյտինգային ցուցակի իր թեկնածուները: Այս տարածքը պայմանականորեն բաժանել են չորս մասի (այստեղից չորս պատգամավոր է ընտրվելու):
Սպիտակի տարածքից ՀՀԿ–ն կդնի Դերժավայի Արկադի, Տաշիրից` Կարեն Կարապետյանի, Ալավերդու ենթաշրջանից` գործող մարզպետ Արթուր Նալբանդյանի, իսկ Վանաձորից` Կարեն Սարիբեկյանի թեկնածությունները:
Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը կհայտնվեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Այս առումով անհայտ է միայն Հովհաննես Սահակյանի ապագան Աժ–ում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: