Գագիկ Ոսկանյանը 140 հազար դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանի համար նախորդ տարին բավական հաջող էր՝ հաշվի առնելով, որ այդ տարում պաշտոնյան նոր բնակարան և ավտոմեքենա է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք Ոսկանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի` Գագիկ Ոսկանյանը նախորդ տարի 68 միլիոն դրամով բնակարան է գնել, իսկ 3 հազար 400 ԱՄՆ դոլարով էլ՝ «MERCEDES–BENZ C–220» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները բավական փոքր թիվ են կազմում՝ 1 միլիոն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար:
Ոսկանյանի տարեկան եկամուտներն էլ կազմել են ավելի քան 20 միլիոն դրամ: Աշխատավարձը կազմել է 5 միլիոն 574 հազար դրամ, կենսաթոշակը՝ 636 հազար դրամ, ստացված փոխառություններն էլ՝ 14 միլիոն 500 հազար դրամ:
Պաշտոնյայի կենսագրությունից իմանում ենք, որ նա ժամանակին աշխատել է որպես ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, այնուհետև «Հայպահածո» արտադրական միավորման տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ գլխավոր ինժեներ։ Իսկ 1997–1999 թթ. էլ Հայաստանի հետ առևտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչն է եղել։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: