Հայաստանում պաշտոնյաները չեն կարող կանխիկ ավելի քան 2 մլն դրամի եկամուտ ունենալ
ՔաղաքականությունՀայաստանում պաշտոնյաները չեն կարող կանխիկ ավելի քան 2 մլն դրամի եկամուտ ունենալ։ Այս մասին ասված է «Քաղծառայության մասին» օրենքում փոփոխության նախագծում։
Դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասել է, որ այդ եկամուտներն անօրինական են ճանաչվելու։ «Դա վերաբերում է նաեւ պարտքերին, տոկոսներին, դիվիդենտներին, դրամական նվերներին եւ ունեցվածքի վարձակալությունից եւ վաճառքից ստացած եկամուտներին»,– ասել է նա։