ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Զոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)


Քաղաքական ազնվության մասին

Վերլուծություն

2016 թվականի վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտում մեծ ակտիվություն են ստացել կուսակցական դաշինքների մասին խոսակցություններն ու գործընթացները։ Մեր նախորդ դիտարկումներում անդրադարձել ենք ներկա քաղաքական ուժերի հնարավոր միավորումներին ու դաշինքներին և ըստ էության, այս առումով որոշակի նշմարվում են, թե որ ուժերի միջև են հիմնականում ընթանում բանակցությունները, որոնք բավական ստվերային բնույթ են կրում։ Ներկայում արդեն իսկ հայտնի է առաջին դաշինքը, որը կազմելու են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ակնհայտ է նաև այն փաստը, որ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ իրենց հետագա գործողությունները պլանավորում են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի հանգամանքով։ Այս մասին գրեթե ուղիղ տեքստով ասում է Նաիրա Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ–ն։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ Զոհրաբյանը, մեղմ ասած, տարօրինակ մարտավարություն է ընտրել` Ծառուկյանի տան դիմաց պարբերաբար կազմակերպվող ակցիաներում փորձելով առաջնային դեր ստանձնել և տպավորություն ստեղծել, թե ինքն անձամբ և իր գլխավորությամբ ներկայի ԲՀԿ–ն առաջնային դեր են կատարում Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի գործում։

Անշուշտ, այս առումով պարզ է, որ ԲՀԿ–ն իր ղեկավարով հանդերձ ռեսուրսների վարկանիշի խիստ պակաս ունի, որը փորձում է լրացնել Ծառուկյանի անձով։ Սակայն քանի դեռ Ծառուկյանի կողմից հստակ որոշում չկա, թերևս այս թեման շրջանցենք, առավել ևս, որ Ծառուկյանի վերադարձը կարող է տեղի ունենալ բոլորովին այլ պայմաններով, և հաշվարկներով և շատ հնարավոր է, որ այդ հաշվարկների մեջ Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ–ն չկա։ Այստեղ, իհարկե, պետք է շեշտել Զոհրաբյանի գլխավորած ԲՀԿ–ն, քանի որ նա շատ քիչ աղերսներ ունի Ծառուկյանի ԲՀԿ–ի հետ։

Սակայն այս դիտարկման մեջ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որի մասին հաճախ քիչ է խոսվում։ Խոսքը վերաբերում է, այսպես ասած, դաշինք կազմող ուժերի քաղաքական ազնվությանը, ընդ որում ազնվությանը ոչ թե իրենց նպատակների կամ միմյանց հանդեպ, այլ հասարակության և ընտրողի նկատմամբ։

Որպես կանոն, դաշինք կազմող քաղաքական կուսակցությունները նման քայլի են գնում հիմնականում ընտրական շեմը հաղթահարելու, ռեսուրսների՝ այդ թվում և ֆինանսական միջոցների միավորման նպատակով։ Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ այս խնդիրների հաղթահարումից հետո քաղաքական դաշինքը արդեն խորհրդարանական գործունեության մեջ պարզապես սպառվում է։ Սակայն միաժամանակ այդ դաշինքը կազմող ուժերը հանդես են գալիս իշխանափոխության, իշխանությանը այլընտրանք դառնալու հավակնություններով, ինչը պարզապես իրատեսական չէ, և ըստ էության, նման քարոզչությունը որոշակիորեն մոլորեցնող շեշտադրումներ է ստանում։

Ուստի, այս տեսանկյունից պետք է ասել, որ հասարակության աչքին թոզ փչելու իշխանության «մենաշնորհը» ընդդիմադիր դաշինքը վերցնում է նաև իր վրա, ինչի հետևանքով հերթական հիասթափություն է հասունացնում։ Նման պայմաններում թվում է, թե ընդդիմությունը կամ ընդդիմադիր դաշինքը առաջինը պետք է շահագրգռված լինի քաղաքական մշակույթի ձևավորման հարցում և հրապարակային քաղաքական գիծ տանի։ Այսինքն՝ առավել ցանկալի տարբերակն այն կլինի, որ առկա և առաջիկայում ձևավորվելիք դաշինքները և ընդհանրապես մյուս բոլոր ուժերը բացեիբաց շեշտեն իրենց դաշինք կազմելու նպատակները, իրենց խնդիրները և այն հարցերի շարքը, որոնք ի զորու են իրապես լուծել։ Այստեղ, իհարկե, կա խնդիր, քանի որ բավական պատասխանատու է քաղաքական ուժի համար հայտարարել, որ ինքը պայքարում է ոչ թե իշխանություն դառնալու, այլ Ազգային ժողովում իքս քանակի մանդատներ ունենալու համար, որոնցով կարող է լուծել որոշակի խնդիրներ, սակայն մյուս կողմից նաև հենց այսպես պետք է կայանա հրապարակային քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը, մնացած բոլոր դեպքերում հասարակությունը հայտնվում է տուժողի դերում։

Հուսանք, որ առաջիկա ընտրություններում գոնե այս առումով մենք կունենանք որակապես նոր քաղաքական գործընթացներ:

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան
Ամենադիտված