Կալանքը պիտի վիճարկվող գումարից ոչ ավելին լինի
BlogԻզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Շատերն են առնչվել ԴԱՀԿի կողմից իրենց հաշվեհամարների ու գույքի վրա կալանք դնելուն, երբ, ասենք, 100 000 դրամ վիճարկվող գումարի համար կալանքի տակ է հայտնվում ոչ միայն բանկային հաշվի ամբողջ գումարը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը:
Սա, ըստ ինձ, անմարդկային ու անարդար վարվելայերպ է: Կալանքը պիտի վիճարկվող գումարից ոչ ավելին ու քաղաքացին պիտի հնարավորություն ունենա որոշել, թե ինչի վրա են կալանք կիրառելու:
Բացի այդ, այս խայտառակ երևույթը նաև ստիպում է հնարավորության դեպքում ստանալ սև աշխատավարձ, գործարքներն էլ կատարել` շրջանցելով բանկերը:
Մեր օրենսդիրներին և գործադիրներին սա չի հուզում???