Երկրագնդի ամենաչքնաղ նախարար. Ուրիխանյանի կոմպլիմենտը Արփինե Հովհաննիսյանին աշխուժացրեց ԱԺ-ն
ՔաղաքականությունNews.am-ը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված Տիգրան Ուրիխանյանի կոմպլիմենտը այսօր` դեկտեմբերի 14-ին, զվարճացրեց պատգամավորներին:
«Երկրագնդի ամենաչքնաղ նախարար, հարգարժան օրիորդ Հովհաննիսյան»,- դիմեց Ուրիխանյանը, ինչից հետո դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել:
Այս «կոմպլիմենտը» զվարճացրեց նաեւ Արփինե Հովհաննիսյանին:
«Վատ հարց եք տալու, նախաբանը փորձում եք լավը անել»,- ասաց նա ծիծաղելով: