ՕՊԵԿ –ն ակնկալում է, որ ԱՄՆ–ը կմիանա նավթի արդյունահանության սառեցման մասին համաձայանգրին
ՄիջազգայինՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարքինդոն հայտարարել է, որ կազմակերպությունը սպասում է, որ անդամ չհանդիսացող այլ երկրներ կմիանան նավթի արդյունահանոթյան սառեցման մասին ՕՊԵԿ համաձայնագրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այն, ինչի մենք հասել ենք ՕՊԵԿ անդամ չհանդիսացող 11 երկրների հետ, հասել ենք շարունակվող համագործակցության արդյունքում։ Մենք ակնկալում ենք, որ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ–ը, կմիանան մեզ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ–ը նոյեմբերի 30-ի նիստում պայմանավորվել էր նավթի արդյունահանությունը օրական 1.2 մլն բարելով՝ մինչեւ 32.5 մլն բարել կրճատելու հարցի շուրջ։