Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ


Քաղաքական խճանկար

Վերլուծություն

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքն այլևս իրողություն է, համապատասխան հուշագիրը ստորագրված։ Մյուս կողմից Լևոն Տեր–Պետրոսյանը ակտիվորեն մասնակցելու է նախընտրական պայքարին և գլխավորելու է ՀԱԿ–ի ցուցակը։ Այս կապակցությամբ շատերը նշում են, թե այդ դեպքում ինչու էր Տեր–Պետրոսյանը իր տարիքը մատնանշելով հրաժարվում նախագահական ընտրապայքարի մեջ մտնելուց։ Այս առումով թերևս ընդամենը պետք է ասել, որ նախագահական ընտրապայքարն ու խորհրդարանական ընտրությունները բոլորովին տարբեր բաներ են, և իմաստ չկա որևէ ընդհանրացում անել այս երկու արմատապես տարբեր իրողությունների շուրջ։

Ամեն դեպքում Լևոն Տեր–Պետրոսյանի ակտիվ ներգրավվածությունը առնվազն հետաքրքիր է դարձնելու նախընտրական գործընթացները։ Մյուս կողմից` ներկայում չեն դադարում խոսակցությունները Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ըստ էության, այդ վերադարձը լիովին գծագրված է և մնացել են միայն, այսպես ասած, տեխնիկական բնույթի հարցեր։ Նման պայմաններում հայաստանյան քաղաքական դաշտը բավական հետաքրքիր գունավորումներ է ստանում։

Մի կողմից պետք է նշել, որ զուտ Տեր–Պետրոսյանի անձը բավական լուրջ հաղթաթուղթ է դառնում ՀԱԿ–ի համար, անշուշտ հաղթաթուղթ 5%–ի արգելքը հաղթահարելու տեսանկյունից, քանի որ պետք է խոստովանենք, որ «ռեժիմը բոլորովին էլ խուճապի մեջ չէ» և իշխանափոխություն հեռանկարում պարզապես չկա։ Հենց այսպիսի դերակատարություն կունենա նաև Գագիկ Ծառուկյանի անձը, ընդ որում` Ծառուկյանի պարագայում խնդիրը բավական բարդ է։ Նախ, դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կվերադառնա Ծառուկյանը, արդյոք ԲՀԿ–ի միջոցով և այլ ուժով, իսկ միգուցե նաև այլ դաշինքով, որը տվյալ պարագայում ամենագերադասելի տարբերակը կլինի, սակայն անկախ այդ ձևաչափից, Ծառուկյանն արդեն իսկ լուրջ հավակնություններով է մտնելու ընտրապայքար և, բնականաբար, այստեղ չի կարող խոսք գնալ նվազագույն շեմ հաղթահարելու մասին։

Հաջորդ խնդիրը վերաբերում է ներկայում դաշինք կազմած երեք կուսակցություններին։ Քաղաքական գործընթացի տեսանկյունից այդ դաշինքն ինքնին դրական երևույթ է, քանի որ հայաստանյան տիպի քաղաքական համակարգ ունեցող երկրների պարագայում քաղաքական դաշինքները կարելի է ասել նույնիսկ անհրաժեշտություն են։ Սակայն անցած փորձը ցույց է տվել, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ բոլոր նմանատիպ դաշինքները կարճ ժամանակում ձախողվել են և կազմալուծվել։ Սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս երեք ուժերը ունեն Ազգային ժողովում հայտնվելու համապատասխան ներուժ, խնդիրը, սակայն, այդ ներուժի դրսևորման մեջ է և անշուշտ այն մարտավարության, որը կընտրի այս դաշինքը։

Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում շեշտում են, որ դաշինքը պայքարելու է ներկա վարչակարգի դեմ։ Սակայն սովորաբար նման հայտարարություններին հաջորդում է ընդդիմադիր ուժերի միջև ընթացող սուր պայքար ու քննադատություն, որը, բնականաբար, արդեն իսկ բացառում է որևէ ընդդիմադիր ուժի լուրջ հաջողությունը։

Արդյոք 2017 թվականին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կհրաժարվեն միմյանց վրա ցեխ շպրտելու պրակտիկայից` ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտում դեռևս ընթանում են խմորումներ, որոնց վերջնական արդյունքը դեռ պարզ չէ։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ առաջիկայում չեն բացառվում, հապշտապ կազմված ինչ–ինչ քաղաքական դաշինքներ ու միավորումներ, որոնք ավելի շատ քաղաքական դաշտը կպղտորեն, քան կբևեռացնեն։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
Ամենադիտված