Բելգիայի ԱԳ նախարար. Անհնար է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր գլուխ բացել
ՔաղաքականությունԵվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր գլուխ բացելն անհնար է Թուրքիայի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների իրավիճակում, հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ստեղծված իրավիճակում անհնար է միավորման (ԵՄ-ին Թուրքիայի) գործընթացում բանակցային նոր հոդվածներ բացել»,- Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես լրագրողներին ասել է նա:
ԵՄ-ի հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին ընդունել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները «արդեն մեկ ամիս է՝ չեն անցկացվում»: