Մարկոսյանը հեռանում է, բայց իր կամքով. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը հաջորդ գումարման Ազգային ժողովում հայտնվելու համար չի առաջադրվի ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակներով:
«Փաստի» տեղեկություններով` Մարկոսյանը կմեկնի վաստակած հանգստի, և դա առավելապես իր անձնական որոշումն է: Նա կշարունակի ղեկավարել իր ավանդական բիզնեսը` տպարանը:
Մարկոսյանը ԱԺ պատգամավորության թեկնածու էր առաջադրվել իր ընկերոջ` ներկայում ՀՀ քննչական կոմիտեն ղեկավարող Աղվան Հովսեփյանի հորդորով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: