Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է


«Ես վարչապետին «բալետ եմ անում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց գործարար Արայիկ Հայրապետյանի հետ

Քաղաքական կուլիսներում մի շարք հնչեղ անունների հետ շրջանառվում է նաև գործարար Արայիկ Հայրապետյանի` քաղաքական դաշտ վերադառնալու հարցը, որի առիթով «Փաստը» հանդիպեց նրա հետ:

– Պարոն Հայրապետյան, լուրեր են պտտվում, որ պատրաստվում եք մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

– Ժամանակին հայտարարել եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Երկրում տիրող վերջին զարգացումներին, բարեփոխումներին, որոնք եղան ու շարունակվում են, ես կողմ եմ:
Կարծում եմ, որ եթե կարող եմ մեր ժողովրդին պիտանի լինել, հատկապես՝ առողջապահության ոլորտում, ապա պատրաստ եմ մտնել քաղաքականություն: Թե ինչ ձևով կընթանան զարգացումները, չեմ կարող ասել: Չեմ ցանկանա խոսել իմ կատարած գործերի մասին, բայց մեկ բան ակնհայտ է, որ մինչ օրս ես քիչ բան չեմ արել մեր հասարակության համար, այսինքն՝ պիտանի եմ եղել մեր ժողովրդին:

– Այսօր թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թևերում խմորումներ են գնում գալիք ընտրությունների հետ կապված: Ձեզ առաջարկներ եղե՞լ են:

– Կարծում եմ` բարեփոխումների այս ֆոնին ես պետք է առաջարկներ ստանամ: Եթե առաջարկները լինեն նախկինների նման, ապա այդ գործին չեմ մասնակցի: Երբ մարդիկ կտեսնեն իմ աշխատանքը, գիտելիքները, հնարավորություններն ու կանեն առաջարկ, ես պատրաստ կլինեմ քննարկել դա: Իսկ որ ոլորտում գործունեություն կծավալեմ՝ օրենսդիր, թե գործադիր, այլ հարց է:
Ինչ վերաբերում է ինձ արած առաջարկներին, ապա պետք է ասեմ, որ դրանք եղել են, սակայն դեռևս ընկերական «ֆորմատի» հանդիպումների ժամանակ:

– Քաղաքական ո՞ր բևեռում եք Ձեզ տեսնում, ընդդիմադի՞ր, հաշվի առնելով, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին ներկայացուցիչ եք, թե իշխանական:

– Ես բոլոր լրագրողներին կուզեի մեկ հարց տալ. ՕԵԿ անդամ լինելը թերությո՞ւն է, թե առավելություն: Ուզում եմ նշել, որ չեմ ամաչում իմ անցած ճանապարհից: Այդ կառույցում ես ունեմ շատ լավ ընկերներ, թե ինչու եմ դուրս եկել կուսակցությունից` այլ հարց է, սակայն ամեն անգամ «Արայիկ Հայրապետյան՝ ՕԵԿ նախկին անդամ» գրելիս ի՞նչ են ցանկանում ընդգծել. միգուցե դա գովե՞ստ է:  Ես մեկընդմիշտ ուզում եմ փակել այս թեման, մենք ո՛չ երդում ենք տվել ու հետո դավաճանել, ո՛չ էլ կրոնափոխ ենք եղել: Եղել եմ ՕԵԿ–ի թիմից ու հասկացել եմ, որ գաղափարներով մենք համապատասխան չենք:
Ես իշխանամետ եմ: Քանի որ ես կառուցողական դաշտում եմ գտնվում, չեմ կարող քննադատելով կառուցել: Ինձ համար էական նշանակություն չունի, թե ով է իշխանությունը: Հասկանո՞ւմ եք, մարդ չի կարող լինել կառուցող դաշտում ու լինել ընդդիմադիր: 

– Ինչպես Ձեր խոսքից հասկացանք, ՕԵԿ–ին՝ այժմյան «Հայկական վերածնունդին» չեք միանա, այո՞:

– Ես մեկ անգամ ասել եմ, կկրկնեմ՝ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում:

– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ «բալետ եք անում» գործող վարչապետին. ինչո՞վ է դա պայմանավորված:

– Պարզապես հավանում եմ նրա տեսակը: Այդ մարդը՝ խելացի է, ճկուն: Ասեմ, որ մեր բախտը բերել է, որ նա համաձայնվել է աշխատել վարչապետ այս ծանր ժամանակահատվածում:
Ես հավատում եմ, որ պարոն Կարապետյանը հասնելու է նպատակին: Որ պահից նա սկսեց կադրերը ճիշտ դասավորել գործադիր մարմնում, այդ ժամանակվանից մենք միանգամից առաջ ենք գնալու:
Կողմ եմ նրա կատարած փոփոխություններին, կրճատումներին: Մենք պետք է հավատանք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, որովհետև եկել է մարդ, ով կարճ ժամանակահատվածում քիչ բան չի անում:
Նորից կկրկնեմ. ես նրան «բալետ եմ անում», դա ճիշտ ընտրված բառ է: Երբ ֆուտբոլասերները գնում են խաղը դիտելու, նրանք չեն ասում. գնում են համակրելու, երկրպագելու կամ պաշտպանելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Մյասնիկն և Մուշեղը ունեն բոլորիս օգնության կարիքըԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Արտակարգ գողություն՝ ԵրևանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ամենադիտված