Ծառայությունների սակագների 1,1% աճ
Հասարակություն2016–ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերին արձանագրվել է 1% գնաճ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկություններիէ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016–ի նոյեմբերին, 2015–ի նոյեմբերի համեմատ, Հայաստանում սակագներն ավելացել են 1,1%–ով, իսկ 2016–ի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 0,2%–ով:
Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված ծառայությունների սակագների 0,2% նվազելու պարագայում գրանցվել է տրանսպորտի՝ 2,5% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 8,4% նվազման հետ), մշակույթի ոլորտի՝ 0,9% ծառայությունների սակագների նվազում: Բուժսպասարկման և հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,1%–ով:
Միաժամանակ, գրանցվել են կենցաղային բնույթի և հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0,2% և 1,3% հավելաճ, իսկ բնակարանային–կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: