Քաղաքական անեկդոտ
Ուշադրության կենտրոնում***
Հայ ժողովուրդը գնում է Աստծո մոտ.
– Դեռ ինչքա՞ն պիտի տառապենք, Աստված ջան, ի՞նչ ա լինելու...
Աստված լուռումունջ նայում է, գլուխն օրորում և հանգիստ պատասխանում.
– Դուք դեռ 20 տարի էլ ապրելու եք աղքատության մեջ...
– Իսկ հետո՞:
– Հետո արդեն լրիվ կվարժվեք դրան...
***
Փոքր Մհերի վերջին հայտարարություններից. «Մինչև Հայաստանում չանցկացվեն արդար ընտրություններ, քարայրից դուրս եկողը չեմ» ...