Անհատ ձեռնարկատերերի զարգացման մեջ ամենակարևոր գործոնը հանգիստ շունչ քաշելու հնարավորությունն է
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօրվա իրականության ամենակարևոր հարցերից է փոքր ձեռնարկությունների զարգացման հարցը: Մտնելով ձեռնարկատիրական դաշտ շատ անհատ ձեռներցներ ուղղակի չեն հաշվարկում տարբեր գործոններ և հետագայում չեն կարողանում իրենց վրա վերցրած բեռի “տակից դուրս գալ”:
Այլ կերպ ասած այդտեսակ գործունեություն ծավալելը իրենց համար մեղմ ասած նպատակահար չի լինում: Չնայած այն փաստին, որ Հայաստանի հարկային դաշտը անհամեմատելի լավ պայմաններ է առաջարկում ի տարբերություն մի շարք այլ զարգացած պետությունների, միևնույն է հարկային բեռը չափազանց ծանր է անհատ ձեռնարկատերերի համար:
Վարչապետի հանձնարարությամբ մշակվել է և կառավարության նիստում հավանության արժանացել “Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ , որով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում:
Արդյունքում ստացվում է, որ անհատ ձեռնարկատերերը ազատվում ենեկամտային հարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից:
Այս նախագիծը մի շարք անհատների համար խթան կհանդիսանա, որպեսզի նրանք սկսեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: