Կոսմետիկ միջոցների հաճախակի օգտագործումը վատ է ազդում մազարմատների վրա։
Ձեզ ենք ներկայացնում հիանալի միջոց տնային պայմաններում մազարմատները ամրացնելու և աճը խթանելու համար։
Պատրաստման համար անհրաժեշտ է ՝
20 մլ գերչակի յուղ
15 մլ ավոկադոյի յուղ
5 մլ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը ՝
Կոկոսի յուղը դրեք տաք տեղ, որպեսզի այն դառնա հեղուկ։ Այնուհետև խառնեք բոլոր բաղադրիչները։
Օգտագործման եղանակը ՝
1. Ստացված յուղը քսեք թարթիչներին քնելուց առաջ։
2. Հոնքերը ավելի խիտ և գեղեցիկ դարձնելու համար քսեք նաև հոնքերին խոզանակի օգնությամբ։
3. Մազերի աճը խթանելու համար գլուխը լվանալուց առաջ յուղը քսեք մազարմատներին։ Ավելի լավ արդյունքի համար փակեք տոպրակով։
Արեք այս միջոցը շաբաթեկան 1-2 անգամ և արդյունքը երկար չի սպասեցնի։