Մերձդնեստրում նախագահական ընտրություններից առաջ «լռության օր» է
ՄիջազգայինՉճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունում նախագահական ընտրությունների նախօրեին «լռության օր» է հայտարարվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ Մերձդնեստրի ղեկավարի պաշտոնին վեց թեկնածու է հավակնում. գործող նախագահ Եվգենի Շեւչուկը, խորհրդարանի խոսնակ Վադիմ Կրասնոսելսկին, կոմունիստների առաջնորդ Օլեգ Խորժանը, գործող գլխավոր դատախազ Ալեքսանդր Դելին, ՍԴ նախկին նախագահ Վլադիմիր Գրիգորեւը եւ գործազուրկ Իրինա Վասիլակին: