Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)


Ադրբեջանն ինքն իրեն փակուղի է մտցրել, գլխիվայր է դնում ամեն բան. Նալբանդյան

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած  ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն նշել է, որ վեճ կա, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման դեպքում՝ որտեղ են տեղակայվելու նրանք, որ ՌԴ-ն կողմ է, որ դրանք լինեն շփման գծում, Նալբանդյանն արձագանքեց. «Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Իսկ եռանախագահները ոչ միայն ասացին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության մասին, այլեւ ասացին, որ հետաքննության մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ առաջընթաց պետք է գրանցել, նաեւ նշեցին, որ խոչընդոտները պետք է վերացնեն, որոնք ուղղված են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Ինչի մասին է խոսքը, եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, բան չի փոխելու, որովհետեւ կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5-10 կամ քսան հոգի է պետք, այլ 200-300 է ներկա, բայց նորից շատ բան չի փոխում: Բայց շատ կարեւոր է, որ ինչ-որ սիմվոլիկ քայլ կարող է արվել, որ շարժվում են առաջ, դիտորդական առաքելությունները ավելացնեն քանակը, որակը, արդյունավետությունը»:

Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը սկզբում դեմ էր ընդհանրապես, հետո ասաց, թե ավելացրեք 7-ով, բայց չտեղակայենք շփման գծում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի եւ Երեւան եւ թույլտվություն վերցնեն Ադրբեջանից` գալու շփման գիծ:

«Այլ խոչընդոտներ էլ կան. մինչեւ հիմա բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել, որի ժամանակ միայն Ադրբեջանն է խոչընդոտել: Կարծում եմ` Լավրովն էլ է նույն բանն ասել, իսկ մեխանիզմի մասին Ադրբեջանը ասում է` ընդհանրապես դեմ է, ասում է` մենք կարող ենք մեխանիզմ ներդնել, երբ կարգավորումը լինի, բայց դրանից հետո ի՞նչ միջադեպի հետաքննության մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են մտցրել, գլխիվայր են դնում ընդհանրապես: Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ ձեւ են հասկանում, ծուռ հայելիների թագավորություն է, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը : 

Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված