Արա Նռանյանը մոտ 90 հազար դոլարի չափով փոխառություններ ունի. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի փոխառությունները կազմում են 89 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2016 թ. հայտարարագրից:
Արա Նռանյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոտնակ: Երկու ավտոտնակ ունենալով հանդերձ՝ վերջինս միայն մեկ ավտոմեքենա ունի, այն է՝ «HONDA CROSSTOUR» մակնիշի:
Նռանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հետևյալ պատկերն ունեն՝ 2 միլիոն 200 հազար դրամ, 95 հազար ամերիկյան դոլար, 7 հազար եվրո և 1 միլիոն 700 հազար ռուբլի:
Իսկ նրա եկամուտները մինչև վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակվելը ստացվել են աշխատավարձից՝ 387 հազար ռուբլու տեսքով, և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից՝ 451 հազար դրամի տեսքով:
Նռանյանը մինչ այդ պաշտոնավարել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում, եղել է նաև Ազգային ժողովի պատգամավոր:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: