Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինի ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծել Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանը


Այլոց փոխարեն քվեարկություններ. բացառելու փոխարեն՝ օրինականացնել

Վերլուծություն

ԱԺ կանոնակարգի մասին օրենքում Հանրապետականը ներառել է դրույթ, համաձայն որի, համապատասխան լիազորի առկայությամբ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները կարող են քվեարկել բացակա պատգամավորների փոխարեն։ Այս դրույթի պարզունակ շարադրանքը տեղ չի թողնում անգամ ենթատեքստեր փնտրելու համար, քանի որ ամեն ինչ առավելագույնս հստակ է՝ Հանրապետական կուսակցությունը սեփական պատգամավորներին խորհրդարան բերելու փոխարեն որոշեց խնդիրը լուծել մեկ հարվածով՝ այն է օրինականացնել ուրիշի փոխարեն քվեարկության վաղուց հաստատված ավանդույթները։

Գաղտնիք չէ, որ անգամ խորհրդարանական մեծամասնություն ունենալով, Հանրապետականը գրեթե միշտ քվորումի խնդիր է ունենում, քանի որ խմբակցության պատգամավորները սովորաբար զբաղված են լինում իրենց բիզնեսներով կամ այլ անձնական գործերով և ժամանակ չեն ունենում հաճախել ԱԺ նիստերին ու քվեարկություններին, իսկ նրանց փոխարեն արված քվեարկությունները գաղտնի չեն մնում և պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում` առնվազն դիսկոմֆորտ և «կռուտիտի» անհրաժեշտություն առաջացնելով։ Մեծ հաշվով Ազգային ժողովի նախագահներին չհաջողվեց հասցնել իշխանության կուսակցության պատգամավորներին, որ նրանց հիմնական աշխատավայրը խորհրդարանն է, իսկ աշխատանքի բնույթը` օրենսդրական գործունեությունը։ 

Անշուշտ, ՀՀԿ խմբակցության ցուցակի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե այդ ցուցակի ներկայացուցիչներից քանիսը կարող են օրենսդրական գործունեություն ծավալել, սակայն դա այլ խնդիր, մեկ այլ խնդիր է այն, որ վերջիններս ֆիզիկապես անգամ ներկա չեն լինում ԱԺ նիստերին, երբեմն էլ շատ կարևոր քվեարկությունների, և խմբակցության մյուս անդամները ստիպված են լինում հիմնականում աթոռից աթոռ վազվզելով քվեարկել գործընկերների փոխարեն։

Եվ ահա, ԱԺ կանոնակարգի մասին օրենքով Հանրապետականը վերջնականապես ուզում է լուծել այս խնդիրը և խուսափել հետագա տհաճ խոսակցություններից։ Նման պայմաններում, թերևս տրամաբանական կլիներ, որ Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված լինի մեկ անդամով՝ խմբակցության ղեկավարով, որը ենթադրենք կունենա մյուս անդամների մանդատների քանակի լիազորություններ։ Միաժամանակ Հանրապետական պատգամավորները ստիպված չեն լինի կոճակ սեղմելու համար թողնել իրենց բանուգործը և ներկայանալ խորհրդարան ինչ–որ մի օրենքի շուրջ քվեարկելու համար։ Բայց այստեղ պետք է նշել, որ պատգամավորական անձեռնմխելիությունից պետք է օգտվի միայն խմբակցության ղեկավարը։ Նման զարգացում իհարկե հնարավոր չէ, սակայն պետք է խոստովանել, որ ուրիշի փոխարեն քվեարկության օրինականացումն այնպիսի զավեշտ է, որ կարելի է սպասել ցանկացած շրջադարձի, իսկ որ ԱԺ կանոնակարգում նման օրենսդրական կետի առկայությունը միտված է հենց այլոց փոխարեն քվեարկության օրինականացմանը` մեր կարծիքով որևէ կասկածի տեղիք չի տալիս։

Նման պայմաններում թերևս Հանրապետականը կարող է ավելի կառուցողական առաջարկով հանդես գալ և կուսակցությունից որևէ մեկին կուսակցության 160–հազար անդամները լիազորագիր թող տան և հենց այդ մեկ հոգին էլ կներկայացնի ամբողջ կուսակցությունը, կմասնակցի ընտրություններին, կառավարություն կկազմի և ընդհանրապես կզբաղվի նրանով, ինչով որ զբաղվում է կուսակցությունը։

Անշուշտ, սա հումոր է, սակայն որևէ այլ կերպ հնարավոր չէ մոտենալ ԱԺ կանոնակարգում այսօրինակ դրույթի առկայությանը, քանի որ նման խուսանավելու օրենքներ ընդունելու փոխարեն հարկավոր է նախ ընտրական ցուցակներում ներառել անձանց, ովքեր կգիտակցեն որ խորհրդարանն իրենց աշխատավայրն է և իրենք պետք է ներկա լինեն այնտեղ և վերջապես հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որ ԱԺ գործունեությանը լոյալ պատգամավորները պարզապես վայր դնեն մանդատը կամ փոխանցեն այն գործիչներին, ովքեր գիտեն, թե ինչի պետք է ծառայի պատգամավորական մանդատը։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

 

ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումըՄաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելը մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն փակ կլինիՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքն ամենաիմաստունն է և կարող է հարց լուծելԶախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Կանգառն ընկել է երեխայի վրա․ նա վնասվածքներ է ստացել (լուսանկարներ) Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանըԿարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Ո՞ր դեպքում կսկսեն Փաշինյանի հրաժարականի հարց բարձրացնելՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՍա սիրո ծառայություն է, ու սերը հաղթելու է․ Դավիթ Ամալյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան. նախարարը հրաման է ստորագրել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ինչպես ամեն օր, երթը մեկնարկեց աղոթքովՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում Ունենք շատ լավ լուրեր․ ասեմ՝ ինչ առումով«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Կինը, 2 ամսական երեխան գրկին, միացել է քայլերթին (տեսանյութ) Կանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն ազդանշաններով փորձում են խլացնել հոգևորականների երգը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Միքայել Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները երգելով դուրս եկան Գյումրիից Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Կանգնած ենք Տավուշի և Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ
Ամենադիտված