Դեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Օրակարգում շտկումներ են արվում
ՔաղաքականությունԴեկտեմբերի 13-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության նիստում նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, նստաշրջանի օրակարգն առկա է, սակայն լրացումներ են արվելու: Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում է լինելու նաեւ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկեց օրակարգում ներառել նաեւ վարկային համաձայնագիր: