Նույնիսկ ցուրտ եղանակը չի կարող խոչընդոտել հիմնախնդրական ծրագրերի իրականացմանը. Արգամ Աբրահամյան
BlogԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս օրերին շարունակում ենք Արտաշատի փողոցների ասֆալտապատման գործընթացը, քանզի մեր առջև հստակ նպատակ ենք դրել ավելի բարեկարգ և հարմարավետ Արտաշատ ունենալու:
Թեև անցնող տարում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իմ թիմակիցների և համաքաղաքացիների ջանքերով` մեր քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ իրենց լուծումներն են գտել, բայց իրականությունն այն է, որ դեևս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ և մարտահրավերներ, որոնք մենք միասին կփորձենք կյանքի կոչել:
Ոչինչ չի կարող խանգարել ինձ և իմ թիմին` կատարելու մեր նախընտրական խոստումներն ու բարձրացնել մեր սիրելի քաղաքի իմիջը: