Զախարովա. Համբուրգում 3+2 ձեւաչափով հանդիպման հնարավորությունը քննարկվում է
ՔաղաքականությունՀամբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման հարցը քննարկվել է։ Այս մասին ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե հարցի շուրջ համաձայնության հասնեն, եւ հանդիպումը կայանա, մենք տեղյակ կպահենք այդ մասին։ Կրկնում եմ, որ այս պահին խոսքը այդ հանդիպման հնարավորության քննարկման մասին է»,– ասել է նա։