Գագիկ Միրիջանյանի՝ 12 միլիոնը գերազանցող արժեթղթերը.«Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողի արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանը 12 միլիոն 214 հազար դրամի չափով արժեթղթեր ունի: Այս մասին իմանում ենք նրա հայտարարագրից:
Արդարադատության գնդապետը հայտարարագրել է «BMW 520» մակնիշի ավտոմեքենա, չորս հողամաս, մեկ առանձնատուն, երկու ավտոտնակ և մեկ արտադրական նշանակության շինություն:
Միրիջանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ նոյեմբերի 4–ի դրությամբ կազմել են 7 միլիոն 500 հազար դրամ, 15 հազար ամերիկյան դոլար, 500 հազար ռուբլի և 4 հազար եվրո: Իսկ նրա այս տարվա եկամուտները ստացվել են միայն աշխատավարձից և կազմել 4 միլիոն 188 հազար դրամ:
Նշենք, որ Միրիջանյանը, ով մինչ ԴԱՀԿ պետի տեղակալի նշանակումը նույն կառույցում զբաղեցնում էր իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, նոր նշանակումից ընդամենը քսան օր անց մամուլում հայտարարություն տարածեց, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Պատճառը՝ ինչպես ինքն էր իր նամակում ներկայացրել, Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանցավոր անգործությունն ու երկրի նախագահին հրապարակավ ստելն էր:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: