Շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն. Քոքոբելյանը՝ իրենց ընտրական ցուցակի մասին
Քաղաքականություն«Ազատ դեմոկրատները» դեռեւս ամիսներ առաջ նշել է, որ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Մեր սեփանական ցուցակով, որը լինելու է լայն կոնսոլիդացված ցուցակ, մենք կողմնակից ենք միավորվելու, բայց այնպիսի միավորումների, որոնց եւ մեզ համար ներքին ու արտաքին հարցերը սկզբունքային կլինեն: Շատ հետաքրքիր սյուրպրիզներ են լինելու», -ասաց Քոքոբելյանը:
Նա հրաժարվեց անուններ նշել, որոնք կլինեն ցուցակում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ ցուցակում են լինելու պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը: