Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց


Ընդդիմության «առաջամարտիկները»

Վերլուծություն

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն կուսակցությունները» հաղորդագրություն են տարածել հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։ Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ կուսակցությունները դեկտեմբերի 12–ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ 

Ըստ էության երեք ուժերի այս հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների նախօրեին նշանակում է առաջին ընդդիմադիր դաշինքի ստեղծում։ Այս կապակցությամբ թերևս պետք է արձանագրել, որ զուտ քաղաքական գործընթացների տեսանկյունից նման դաշինքի ձևավորումն ինքնին կառուցողական և դրական երևույթ է։ Ըստ էության սույն դաշինքը ցույց է տալիս, որ վերջապես հայաստանյան քաղաքական դաշտում վերջապես սկզբնավորվում են զուտ քաղաքական գործընթացներ։ 

Սա բավական կարևոր հանգամանք է, քանի որ ՏԻՄ ընտրությունների շրջանում մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները զբաղված էին «փոխհրաձգությամբ» և միմյանց դեմ հակաքարոզչությամբ, որը բավական հեռու էր քաղաքական բանավեճ կոչվելուց։ Անշուշտ, հաշվի առնելով կարճ ժամանակ առաջ այս երկու կուսակցությունների միջև առկա լարվածությունը, հայաստանյան լրատվական և հասարակական–քաղաքական տարբեր օղակներ որոշակի կասկածամիտ վերաբերմունք են դրսևորում դաշինքի նկատմամբ, սակայն պետք է փաստել, որ քաղաքականությունը միայն էմոցիոնալ մակարդակի հայտարարություններն ու հռետորաբանությունը չէ և այս դրսևորումներից զատ կառուցողական քաղաքական գործընթացները միայն դրական կարող են ընկալվել քաղաքական դաշտի հստակեցման և որոշակիության տեսանկյուններից։ 

Հասկանալի է նաև, որ նշված երեք կուսակցությունների դաշինքն առավելապես միտված է Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելուն և մաքսիմալ շատ մանդատներ ստանալուն, միաժամանակ իրատեսորեն գնահատելով իրավիճակը, պետք է խոստովանել, որ սույն դաշինքը համապատասխան ներուժ չունի երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Սակայն սա այլ խնդիր է։ 
Կարևորն այն է, որ վերջապես մենք ականատես ենք լինում որոշակի քաղաքական գործընթացի, որը կարծես թե հրապարակային բնույթ է կրում և հիմնված չէ տարբեր կուլիսային պայմանավորվածությունների ու ինտրիգների վրա։ Թե ինչ ճակատագիր կունենա այս դաշինքը, կմիանան արդյոք նրան այլ ուժեր թե ոչ, ցույց կտա ժամանակը։ 

Մյուս կողմից քաղաքական դաշտում դրական գնահատելով կառուցողական գործընթացները, այնուամենայնիվ դեռևս բաց են մնում մի շարք հարցեր։ Մասնավորապես գլոբալ քաղաքական դաշտի ու քաղաքական մշակույթի տեսանկյունից դեռևս պարզ չէ, թե ինչ հունով են զարգանալու իրադարձությունները մեր իրականության մեջ, քանի որ վերջիվերջո ակնհայտ է, որ զուտ ԱԺ ընտրությունների նպատակի շուրջ ձևավորված քաղաքական դաշինքները որպես կանոն երկար կյանք չեն ունենում և միայն իրավիճակային խնդիրներ են լուծում։ Ըստ էության այդ խնդիրների լուծումը չի բերում քաղաքական համակարգի փոփոխությունների, քանի որ նման խնդիր հաճախ դրված էլ չի լինում։ 

Այլ կերպ ասած, ցանկացած քաղաքական ուժ կամ դաշինք, որն իր առաջ խնդիր է դնում միայն հայտնվել խորհրդարանում, շարունակում է խաղալ վարչակարգի կանոններով և որակական փոփոխությունների չի հավակնում։ Սա հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրն է, քանի որ անգամ քաղաքական պայքարը առավելապես ընթանում է ոչ թե ծրագրային սկզբունքային գաղափարների շուրջ, այլ առկա իշխանությանը ավելի ինտենսիվ ու ավելի մակերեսային քննադատության ֆոնին։ 

Պատահական չէ, որ հատուկենտ բացառություններով հայաստանյան բոլոր ընդդիմությունները հանդես են եկել առկա վարչակարգի «թալանչիական, մոնղոլ–թաթարական, ավազակապետական» և այսօրինակ հարթությունների մեջ, որոնք պոպուլիզմից այն կողմ որևէ գործնական արդյունք չեն տվել։ Թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի նոր ստեղծվող ընդդիմադիր դաշինքը առաջիկայում պարզ կլինի, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ հայաստանյան քաղաքական դաշտի հստակեցման տեսանկյունից վերոնշյալ դաշինքի ձևավորումը մի կաթիլ է օվկիանոսում և այս առումով ըստ էության Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում բավական տեղին նշել էր. «Շարժվեք իրար, տղերք»։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոց
Ամենադիտված