Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ առջեւում է. Սպորտի նախարարը՝ իր ՀՀԿ-ական դառնալու մասին
ՔաղաքականությունՀայաստանի հանրապետական կուսակցությունում ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով իր ՀՀԿ-ական դառնալուն։
«Ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցության կողմից ձեւավորված կառավորության ծրագրերը: Այսքանը․․․ Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել, ամեն ինչ դեռ առջեւում է»,-հայտարարել է նախարարը։
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի շարքերն համալրեցին նաեւ գյուղատնտեսության, կապի եւ տրանսպորտի,Էներգետիկայի եւ առողջապահության նախարարները։