Ս. Բալասանյան. «Մենք չգրանցեցինք այն հաջողությունը, որը սպասում էինք»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյումրին մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր էլեկտորատով, սակայն ընտրություններին իշխանությունն այնուամենայնիվ հաջողություն գրանցեց: Արդյոք դա ընտրազանգվածի հետ տարված լավ աշխատանքի արդյունք էր «Փաստը» ճշտեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից: «Ճիշտն ասած, մենք չգրանցեցինք այն հաջողությունը, որը սպասում էինք: Թեպետ իշխանության աջակցությամբ լուրջ աշխատանք էր տարվել: Ժողովուրդը պետք է կարողանա գնահատել այն, ինչ տվել է մեզ՝ իր ձայնը»,– ասաց նա` պատասխանելով նաև այն հարցին, թեև Վարդան Ղուկասյանն իրոք խոչընդոտել է ընտրություններին, որպեսզի Բալասանյան թևը տապալվի. «Չգիտեմ Վարդան Ղուկասյանն ինչ է արել, չեմ նկատել»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: