Դեկտեմբեր ամսին հայտարարություն կանեն
ՔաղաքականությունԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեռ չի ցանկանում բացել փակագծերը այն մասին, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին միասնական ինչ թիմով է պատրաստվում հանդես գալ:
«Չեմ ցանկանում մանրամասնել, քանի որ այդ մասին հայտարարություն անելու ընդհանուր ցանկություն չկա: Եթե մեկի անունը տամ, իսկ մյուսինը չտամ, մարդիկ կարող են նեղանալ»,– ասաց նա՝ հավելելով. «Մոտ ինը ամիս է դրա վրա աշխատում ենք: Առնվազն երեք–չորս ուժի կողմից ունենք նախնական «այո»–ն: Այս համագործակցության վերաբերյալ հարցեր կան՝ պլատֆորմի հետ կապված, դասավորվածության հետ կապված»:
Հրանտ Բագրատյանի էլեկտորատը կարող է հստակ հայտարարության սպասել դեկտեմբեր ամսին:
Սոսե Չանդոյան