ՀՀ նախագահը դժգոհ է Կարեն Բեքարյանից.«Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը, ով 2015 թ. սեպտեմբերի 11–ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, խիստ հիասթափեցրել է Սերժ Սարգսյանին:
«Փաստի» տեղեկություններով` Սարգսյանը դժգոհել է, որ իրենք Բեքարյանին բերեցին Ազգային ժողով` որպես գրագետ և ինտելեկտուալ մարդ, սակայն վերջինս ոչինչ չարեց ՀՀԿ խմբակցության վարկանիշը բարձրացնելու համար` ո՛չ եվրոպական կառույցներում, որոնց հետ մինչև պատգամավոր դառնալն ակտիվորեն աշխատում էր, ո՛չ էլ երկրի ներսում:
Հավանաբար ՀՀԿ–ն այլևս Կարեն Բեքարյանին չի ընդգրկի ապագա ԱԺ ընտրության համամասնական ցուցակներում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: