Վիկտոր Դալլաքյանը բնակելի շենք ունի.«Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ իր 2016 թ. հայտարարագիրն է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Ըստ այդ հայտարարագրի՝ մեկ ամիս առաջ իր պաշտոնից հրաժարված Դալլաքյանը երկու բնակարանի և մեկ բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատեր է:
Հատկանշական է, որ սրանից 4 տարի առաջ, երբ Դալլաքյանը ներկայացրել էր իր պատգամավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, նա հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան:
Դալլաքյանը այս տարվա հայտարարագրում նշել է նաև «VOLKSWAGEN PASSAT 1.6TD» մակնիշի մեկ ավտոմեքենա ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցներն էլ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 2 միլիոն դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: