Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Կուբան սգում է կամ՝ Նահապետի վերջին աշունը

Header

Կուբան սգում է իր անձով մի ամբողջ պատմական ժամանակաշրջան խորհրդանշող առաջնորդի՝ Ֆիդել Կաստրոյի կորուստը: Երկրում իջեցված են պետական դրոշները, հայտարարված է իննօրյա սուգ, մարդիկ չդադարող հոսքով են հրաժեշտ տալիս տասնամյակներ շարունակ իրենց ճակատագիրը միանձնյա որոշարկած հեղափոխականին, որի մարմինն, ամենայն հավանականությամբ, հանգիստ կառնի հարավ–արևելյան Սանտյագո–դե–Կուբայում: Վայր, որտեղից սկսվեց դեռ անցած շաբաթ կենդանի լեգենդ համարվող մարդու գործունեությունը:

Մահն, իհարկե, ոչ մեկին չի սրբացնում, և վերջին տարիներին հեղափոխական կոստյումը սպորտային հագուստով փոխած առաջնորդն այժմ հաստատ ավելի մեղավոր չի՛ դառնում մահվան մահճում: Այնպես որ, անիմաստ է նաև ծաղկաքաղը, թե ներկայի համաշխարհային քաղաքական էլիտան հատկապես ինչպես է անդրադառնում կենդանի և մեռած Կաստրոյին: Մեծարո՞ւմ է նրան, ինչպես ՌԴ նախագահը, բարեկրթորեն լռո՞ւմ անցյալի մասին՝ Կուբայի հետ առավել բարեկամական հարաբերությունների մասին խոսելով, ինչպես ԱՄՆ գործող նախագահ Օբաման, թե՞ նրան մեր ժամանակների ամենադաժան բռնապետն են որակում, ինչպես նույն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կամ՝ այլք:

Կարևոր չէ նույնիսկ քննությունը՝ անկեղծորե՞ն է սգում Կուբան: Կամ անիմաստ զրույցը՝ իսկ ինչպիսի՞ն կլիներ այդ երկիրը, եթե չլիներ Ֆիդելի ժամանակը. ազատության ու ժողովրդավարության և՞ս մի կղզյակ, թե՞ հենց այնպիսին, ինչպիսին հայտարարվում էր՝ գուցե աղքատ, բայց համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարին չդավաճանած բաստիոն...

Մեր կարծիքով այս ամենում կարևոր է մեկ բան՝ Ֆիդելը չկա, ու թեպետ նրա գաղափարները, նույնիսկ իր հետ կապված ապրումները մի օրում Կուբայի երկնքից չեն անհետանա, բայց կա այդ ժողովուրդը, կա Կուբան: Եվ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ է նա՛ ուզում վերջապես: Արդյո՞ք հենց այն, ինչ կտակեց իրեն Կաստրոն (մեկի տեսանկյունից՝ ազատություն, անկախություն, ձրի կրթություն–առողջապահություն, մյուսի հայացքով՝ աղքատություն, վիշտ, ավեր, ուղեղների լվացում, թաքնված սեքս–ինդուստրիա), թե՞ դրանից տարբերվող մեկ այլ բան:

Այդ ժողովուրդն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի վիճակի է պայքարել ինքնամոռաց, ունակ է անցնել հսկայական հաղթանակների ու կատարյալ պարտությունների միջով: Ունակ է փոփոխության, այսինքն` փոփոխության հանուն գաղափարի: Եվ տա Աստված՝ իր նահապետի կյանքի ու պայքարի պատմությունը նրա առջև իբրև պատրաստի ճանապարհ ծառայի՝ առաջ շարժվելու համար:

Կաստրոն, ի վերջո, կարող էր բազում այլ լեգենդների նմանությամբ դեռ երիտասարդ հեռանալ այս աշխարհից: Օրինակ՝ հետևել Չեին, 1967–ին: Բայց մնաց: Մնաց, որպեսզի ժամանակների փոփոխության մեջ քննության առարկա դարձնի իր ու իր երկրի պատմությունը: Եվ հավանաբար դա նրա վերջին առաքելությունն էր: Նահապետի վերջին աշնան վերջին առաքելությունը: Մնացածն այլևս Կուբայի որոշելիքն է…

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. Մաթևոսյան
Ամենադիտված