Տիգրան Սարգսյանի եղբորորդին` ապագա ԱԺ–ում.«Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է` Հայաստանում քաղաքական սերնդափոխություն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Բայց այդ սերնդափոխությունը կատարվում է բառիս իսկական իմաստով` իշխանությունը փոխանցելով հայրերից ու հորեղբայրներից սիրելի որդիներին:
«Փաստի» տեղեկություններով` առաջիկա ԱԺ–ում ՀՀԿ համամասնական ցուցակով նոր դեմք է հայտնվելու` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբորորդի Սուրեն Սարգսյանը:
Ի դեպ, Սուրենի հայրը ներկայում Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: