ՈՒսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում նկատվում է ուսանողների թվի անկում , իսկ ամբողջ ՀՀ բուհ ընդունվող դիմորդների թվի կրճատում, որը տարեցտարի ոչ թե պակասում է այլև նկատվում է աճ, այն էլ մեծ թվերի տեսքով։ Այդ հարցի պատասխանը գալիս է մի շարք պատճառներից։
Հիշենք , որ դպրոցում լավ սովորող ցանկացած երեխա ուզում է ստանալ կրթություն, ունենալ բարձր պարգևներ և հասնել մեծ արդյունքների։
Ամեն տարի կրթության և գիտության նախարարությունը հրապարակայնավ հաղորդում է , որ ուսանողների թիվը կրճատվում է , բայց երբեք այդ ուղղությամԲ ոչինչ չի արվում։ կարծում եմ , որ բոլորիս էլ պատճառները շատ պարզ են նախ վարձերի անհամաչափ բարձր շեմը, ուսանողները վճարում են մատուցվող ծառայությունների դիմաց ավելին քան մատուցվում է, տալիս են սահմանափակ գիտելիքներ և ոչ պրակտիկ մոտեցում առարկային։ Պատճառները ԲՈՒՀ չընդունվելու շատ են , Թվարկեմ ավելի արտահայտավծները՝ համաքաղաքացիների վատ սոցիալ պայմանները, ավագ դպրոցների արդարացված չլինելը ։ Մյուս կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ թերանում են իրենց մասնագիտական վերսովորեցման ծրագրով , մասնագիտություններ կան , որոնց ծրագրային բազաններում վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կատարվել ։ Նաև խնդիր ունենք պրոֆեսորադասախոսական կազմի հետ չունենք երիտասարդ կադրեր, դասավանդում են համալսարաններում միջին տարիքից բարձր անձինք։ Ճիշտ է մենք ընտրել ենք բոլոնիայի ծրագիրը, բայց մենք պարզապես ընտրել ենք , իսկ դրա գործարկումը մինչև հիմա էլ բոլորիս համար մութ է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է վերանայվի մասնագիտությանը ուղղված մասնագիտական առարկանների ընդլայնվածությունը, ժամաքանակների բաշխումը և այլ ու այլ շատ մոտեցումներ, պետք է համապատասխանեցնել ծրագրային նյութերը արդի ժամանակահատվածի հետ։
Կարծում եմ , որ վերոնշյալ խնդիրներին , եթե մի փոքր ուշադիր լինեն և կատարեն վարձավճարների իջեցում , լինեն խրախուսումներ , համալսարանի կողմից պարգևավճարներ , աշխատանքի գնահատում և ճիշտ կառավարման կազմակերպում, ապա ամեն բան իր հունով կգնա և ոչ մեկ ոչ մի տեղից չի բողոքի։