Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն անգլիական ակումբի պաշտոնական
ՄամուլՍյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ դատախազի հայտարարագրի՝ նա երեք բնակարանի սեփականատեր է: Հատկանշական է, որ Հարությունյանը բացի այս երեք բնակարանից ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Չկան տվյալներ դրամական միջոցների, եկամուտների վերաբերյալ: Չնայած, որ նա մինչ Սյունիքի մարզի դատախազ նշանակվելը զբաղեցրել է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը:
Վազգեն Հարությունյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 36 տարեկան է, 2005 թ.–ից աշխատում է դատախազության համակարգում: 2005 թ. նշանակվել է Տավուշի մարզի դատախազության քննիչ, 2006 թ. նույն մարզի դատախազության ավագ քննիչ, 2007 թ. Տավուշի մարզի դատախազության դատախազ: 2008 թ. մայիսի 4–ից նշանակվել է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, 2013 թ. հունվարի 29–ին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ: Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: