109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոց Որտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան


Միասնական ընդդիմություն. առասպե՞լ, թե իրականություն

Վերլուծություն
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական իրականության մեջ հերթական անգամ ակտիվացել են միասնական ընդդիմության կամ ընդդիմադիր ճակատի ձևավորման անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Այսօրինակ հայտարարություններով հանդես էին գալիս ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, սակայն միայն հայտարարությունները, բնականաբար, բավարար չեն գործնական քայլերի գնալու համար։ Ընդ որում` պետք է շեշտել, որ հաճախ նմանատիպ հայտարարություններն արվում են հետագա պարտությունների արդարացման համար, քանի որ, որպես կանոն, հերթական պարտված ընտրությունից հետո ընդդիմադիրները սկսում են միմյանց մեղադրել չմիավորվելու մեջ։ Սակայն սա այլ խնդիր է։
 
Ներկայի հայաստանյան քաղաքական դաշտում, թեև միավորվելու մասին հայտարարությունների պակաս չի զգացվում, սակայն գործնական քայլերն այս ուղղությամբ աչքի չեն ընկնում ակտիվությամբ։ Այսուհանդերձ, պետք է շեշտել, որ վերջին շրջանում ընդդիմադիր դաշտում միավորումների ու դաշինքների ձևավորման որոշակի գործընթացներ են սկսվել։ Մասնավորապես, տարբեր աղբյուրներից հայտնի են դառնում տեղեկություններ ընդդիմադիրների երկու տարբեր խմբավորումների ձևավորման մասին։ Մի շարք հայկական պարբերականներ լուրեր հրապարակեցին հետևյալ կուսակցությունների կողմից դաշինքի շուրջ բանակցությունների մասին՝ մեկը «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն», գուցե՝ ՀԱԿ, ՀՀՇ ձևաչափով, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» ձևաչափով։ Թե ինչքանով են իրատեսական այս կուսակցությունների կողմից երկու ընդդիմադիր դաշինքների ձևավորման գործընթացները` դժվար է ասել, սակայն նշված ուժերի ներկայացուցիչները համենայնդեպս նշել են որ բանակցություններ և քննարկումներ ընթանում են։ Ամեն դեպքում թերևս նաև ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունների համար պարզ դարձավ, որ իրենց չափազանց ցածր վարկանիշի արդյունքում, ուղղակիորեն անհնար է դառնալու խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարելը։ Պատճառներից մեկը սա էր նաև, որ համեմատաբար նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիրը», որն ի սկզբանե կտրականապես դեմ էր դաշինքով հանդես գալուն և ավելին` առաջ էր քաշել մեկ ընդդիմություն սկզբունքը, ընդ որում` այդ մեկ ընդդիմությունը հենց ՔՊ–էր, ներկայում արդեն պատրաստ է դաշինք կազմել։ Ի դեպ, ասվածը վերաբերում է ընդհանրապես մնացած բոլոր ուժերին, քանի որ ակնհայտորեն միայն դաշինքի պարագայում է, որ վերոնշյալ կուսակցությունները, շատ թե քիչ, հնարավորություն կստանան ներկայացված լինել խորհրդարանում։
 
Սակայն հենց այստեղ առկա է բավական խորքային մի խնդիր։ Եթե քաղաքական դաշինքի հիմքում դրվում է միայն խորհրդարանական շեմի հաղթահարումը, ապա նման դաշինքները վտանգավոր են։ Ներկայում ընդդիմադիր կուսակցությունների դաշինք կնքելու միակ մոտիվացիան Ազգային ժողովում հայտնվել է։ Մնացած բոլոր ասպեկտներում ընդդիմադիրներն ունեն խորը և սկզբունքային անհամաձայնություններ։ Ոչ վաղ անցյալում «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը» անտեղի ու անհարկի քննադատությունների մեջ էին միմյանց նկատմամբ՝ ընդ որում բանը հասնում էր ռեժիմին ծառայելու մեղադրանքներին։
 
Ի դեպ, այսօրինակ հեռակա բանավեճերը, որոնք բոլորովին էլ քաղաքական բանավեճ չես կարող համարել, բնորոշ են մեր գրեթե բոլոր ընդդիմադիրներին։ Այս ամենից զատ նշված կուսակցությունների գաղափարախոսությունների ու աշխարհայացքների միջև կան հսկայական տարբերություններ, այնպես, ինչպես ենթադրենք «Ժառանգության», «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» պարագայում է։ Վերջին երկու կուսակցությունների պարագայում մենք գործ ունենք, մեկ բառով ասած, լիբերալների հետ, իսկ «Ժառանգությունը» առավելապես ազգային–պահպանողական գաղափարներով կուսակցություն է, որն առավել մեծ ընդհանրություններ ունի «Դաշնակցության» և որքան էլ տարօրինակ թվա, «Հանրապետականի» հետ։
Նման սկզբունքային տարբերությունները բերում են նրան, որ ենթադրյալ դաշինք կազմող կուսակցությունները տարբերվող ու երբեմն էլ իրար հակասող մոտեցումներ ունեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, ինչը բնականաբար կասկածի տակ է դնում դաշինքի երկարակեցությունը։ Ի դեպ, նման քանդած դաշինքի փորձ առկա է ներկայի խորհրդարանում էլ ՀԱԿ–ի և «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատների» պարագայում։
 
Վերջապես ընդդիմադիր դաշտում վերոնշյալ խմորումների հեռանկարներից զատ վերջերս հայաստանյան քաղաքական դաշտում է հայտնվել «Միասնություն» անվանումով մի նոր ուժ, որտեղ, ի տարբերություն նշվածների հայտնվում են հանրությանը քիչ հայտնի և երիտասարդ ուժեր ու դեմքեր։ Այս տեսանկյունից, չպետք է բացառել, որ թարմ ուժի ասպարեզ իջնելը կարող է բավական հեռանկարային դառնալ, քանի որ ավանդական կուսակցությունների ներկայի ցածր վարկանիշի պայմաններում նոր դեմքերով ու գործիչներով քաղաքական ուժի հրապարակ իջնելը կարող է դառնալ այլընտրանք հասարակության համար։ Նման սցենարը բոլորովին էլ բացառված չէ, քանի որ ակնհայտ է, որ ներկայի հայտնի ընդդիմադիրները պարզապես հանրային վստահություն չեն վայելում, անկախ նրանից, որ այդ վստահությունը չունեն նաև իշխանությունն ու իշխանական կուսակցությունները։
 

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

 
109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը
Ամենադիտված