«Հրապարակ». «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ձեռնամուխ է լինելու ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին
Մամուլ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին:
ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաև ավանդատուների ժառանգներին: Այստեղ միակ խնդիրը, որ խոչընդոտում էր ավանդները վերադարձնելուն, այդ ավանդները չստացած ժառանգների իրական թիվը չիմանալն էր:
Այդ հարցը լուծելու համար էլ օրերս հեռուստահարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին' իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ, որպեսզի դրանք ամփոփվեն, և գործընթացն սկսվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։