Փաստորեն «Հետադարձ կապի» հետ կապված հանձնարարականը տալիս է տեսանելի արդյունքներ
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել էր կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:
Կառավարության աշխատակազմի ոլորտային պատասխանատուները կոնտակտային տվյալների հրապարկման պահից ստացել են ավելի քան 3820 զանգ և 1499 հաղորդագրություն:
Պատասխանատուներին ուղղված զանգերը և հաղորդագրությունները վերաբերել են գրեթե բոլոր ոլորտներին` հարկային, մաքսային վարչարարությանը, սոցիալական, ֆինանսական խնդիրներին, ԴԱՀԿ-ի գործունեությանը, դատական ընթացիկ գործերին, Ճանապարհային ոստիկանության կողմից 2012, 2013, 2014 թթ. ակտերի միայն այժմ ծանուցմանը, տեխնիկական, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ խնդիրներին:
Փաստորեն “Հետադարձ կապի” հետ կապված հանձնարարականը տալիս է տեսանելի արդյունքներ: Հենց այս նախաձեռնության շնորհիվ է, որ շատ “աջքից հեռու” պահվող խնդիրներ դառնում են տեսանելի գործադիրի ղեկավարի և Կառավարության համար:
Վստահ եմ, որ տեսանելի դարնալուն պես խնդիրները կստանան համապատասխան լուծումներ և կարգավորումներ:
Կան ոլորտներ, որոնց կարգավորման խնդիրը հնարավոր է լուծել միայն օրենքում առկա բացերը լրացնելով, բայց այդ բացերը շատ ավելի շուտ կգտնվեն եթե համագործակցության այս տեմպերը պահպանվի:
Այս հանձնարարականը պետք է դիտարկել որպես Հասարակություն – Կառավարություն գործընկերության հարթակներից մեկը, և ես վստահ են, որ գործընկերության հարթակներ դեռ շատ են լինելու: