Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Դիահերձարաններն անվերահսկելի են

Ուշադրության կենտրոնում
Ընտանիքում կամ գերդաստանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի ժամանակ դիահերձարանների հետ գործ ունենալիս, կորստյան ցավից շատ հաճախ ուշադրություն չի դարձվում, թե հուղարկավորությունը կազմակերպելու համար գործողությունների ինչպիսի շղթայի միջով են մարդիկ ստիպված լինում անցնել ու փաստաթղթերի տրամադրման համար որ «պատուհանին» ինչքան գումար են տալիս, բայց որ փոքր գումար չէ՝ գիտեն բոլորը:
 
«Փաստն» իր նոյեմբերի 10–ի թիվ 3 համարում անդրադարձել էր դիահերձարանների գործունեությանը՝ տեղեկացնելով, որ դրանք մասնավոր սկզբունքով գործող այլ ընկերությունների նման շահույթ հետապնդող կազմակերպություններ են: Ինչպես օրինակ՝ սրճարանում սուրճ պատվիրելու կամ վարսավիրանոցում մազերը հարդարելու դեպքում, այնպես էլ դիահերձարանների ծառայության համար մարդիկ պարտավոր են վճարել մատուցած ծառայության դիմաց, սակայն հետաքրքիր էր, թե օրենքով սահմանվա՞ծ է, որ նրանց ծառայությունները վճարովի պետք է լինեն, կամ ավելի ստույգ՝ որքանով է արդարացի, դրանց մասնավոր լինելը: Բայց, քանի որ այս պահին ունենք այն, ինչ ունենք, առաջ անցնենք:
 
Պարզելու համար, թե որքանով է նման առանձնահատկություն ունեցող հաստատությունների գործունեությունը գտնվում կառավարության ուշադրության և վերահսկողության տակ և արդյոք այս բիզնեսում ամեն ինչ այնքան պարզ է ու թափանցիկ, որքան անհրաժեշտ է, «Փաստը» ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե ՀՀ–ում քանի դիահերձարան է գործում, քանիսն են գրանցված, և դրանք ինչ սկզբունքով են գործունեություն իրականացնում:
 
Ստացանք հետևյալ պատասխանը՝ «ՀՀ–ում գործում է 59 լիցենզավորված ախտաբանաանատոմիական հաստատություն»: Պատասխանում նշված էր նաև, որ հաստատությունները գործունեություն են ծավալում կառավարության համապատասխան որոշման համաձայն, իսկ ՀՀ առողջապահության նախարարի 24.07.2013 թ.–ի N 39 Ն հրամանի, հավելված 1–ի համաձայն՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչի» 26–րդ կետի համաձայն՝ «Շտապ բժշկական օգնության կայանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխություն իրավապահ մարմինների կողմից գրավոր տրված կանչով՝ հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով»:
 
Նշված որոշումներում, սակայն, որևէ խոսք չկա, թե ախտաբանաանատոմիական հաստատություններն իրավունք ունե՞ն դիակը հերձելու համար քաղաքացիներից գումար պահանջել: Եվ եթե այո, ապա ինչ սկզբունքով՝ կողմերի միջև կնքվող ծառայության մասին պայմանագրո՞վ, թե՝ այլ սկզբունքով: Բացի այդ, պատասխանում նշված չէր նաև, թե ինչպես է հաշվարկվում ընդհանուր առմամբ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը: Վճարումների մասին ընդամենն ասվում էր՝ դիակի կոսմետիկ հարդարումը, հանդերձավորումը և այլ հարակից ծառայությունների տրամադրումը իրականացվում են վճարովի հիմունքներով, որոնց գները սահմանվում են համապատասխան բժշկական կազմակերպության կողմից:
 
Հարց է ծագում, թե արդյոք ժամանակը չէ՞, որ ինչպես երեխայի լույս աշխարհ գալուց է պետությունն իր վրա վերցնում բոլոր ծախսերը, կյանքից հեռանալու ժամանակ էլ հուղարկավորության հետ կապված մինիմալ ծախսերը պետությունը վերցնի իր վրա, քանի որ շատ հաճախ մարդիկ իրենց վիշտը թողած, սկսում են այս ու այն բարեկամի դուռը թակել իրենց ննջեցյալին, քիչ թե շատ, պատշաճ ձևով հողին հանձնելու համար:
 
Արմինե Գրիգորյան
ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված