ԵԽ-Ի Պրոբացիայի պետական ծառայության կիրառումը ՀՀ ողջունելի փաստ է
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԵԽ-Ի Պրոբացիայի պետական ծառայության կիրառումը ՀՀ ողջունելի փաստ է , չնայած փորձարարական կարգով Վանաձորում եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում սկսել են այդ ծառայությունները գործածությունը, բայց այնուամենայնիվ ակնկալիքները մեծ են ; Պրոբոցիայի ինստիտուտը վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն է ենթադրում: Նախագծի գաղափարն այն է, որ պատժի կրումից հետո անձի կրկնահանցագործության ռիսկը էապես նվազի:
Այսինքն երբ անձին տեղավորում ենք աշխատանքի, նրա կրթական, առողջապահական, սոցիալական կարիքները որոշակիորեն լուծում ենք, կրկնահանցագործության ռիսկը նվազում է: Պետք է անձին վերասոցիալականացնել: Դա նշանակում է անձին վերաինտեգրել հասարակությունում: Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև ազատազրկման վայրից դուրս, այսինքն համայնքում պատիժն ապահովելով; Պատժի նպատակը մարդուն ուղղելն է գիտականորեն հիմնավորված մեթոդներով: Օրինակ, եթե մարդը գողության կամ մարմնական վնասվածք հասցնելու համար է դատապարտվել, յուրաքանչյուր հանցագործության դեպքում տարբեր մեթոդաբանություն է կիրառվում;
Պարտադիր չէ, որ անձն իր պատիժը կրի անազատության մեջ, նա կարող է կրել իր համայնքում Դրա համար ստեղծվել է պրոբացիայի համակարգը: Այն, իհարկե, դեռեւս ամբողջ ուժով չի գործում, այնուամենայնիվ, վերջին ամիսներին կատարած աշխատանքն ունի իր արդյունքները: Ի տարբերություն այլընտրանքային պատիժների կատարման նախկին համակարգի, պրոբացիայի ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում անձի ուղղմանը: Միայն այն, որ պրոբացիայի ծառայությունն ավելի սերտ է շփվում պատիժը կրող անձի հետ, նշանակում է, որ սա այլ մեթոդ է;
Քրեական օրենսգրքով, երբ անձը գտնվում է ազատության մեջ եւ պատիժը կրում է համայնքում, պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացում է իրականացնելու, հսկողություն է իրականացնելու, ինչու չէ նաեւ անձին պատրաստում են համայնքի կյանքին: Փաստացի լուծում են նրա սոցիալական ու զբաղվածության, իրավական կրթության խնդիրները, ևս մեկ պլյուս դեպի ժողովրդավարություն , ուշադրություն դեպի քրեակատարաողական հիմնարկներ;