Խորապես մտահոգված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված տարօրինակ իրավիճակով
BlogՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Խորապես մտահոգված եմ անգլիական “ Մանչեսթեր Յունայթեդ” ֆուտբոլային ակումբում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված տարօրինակ իրավիճակով: Գերմանական “Բորուսիայում” փայլուն մրցաշրջան անցկացրած և բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված մեր տաղանդաշատ մարզիկը, անգլիական գրանդ տեղափոխվելով, կանգնել է լուրջ խնդիրների առաջ. նա չի ընդգրկվում թիմի հիմնական կազմում, կամ ընդհանրապես բացակայում է հայտացուցակից: Մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տարօրինակ պահվածքն ու հակասական, հաճախ՝ տրամաբանությունից անդին բացատրություններն այս առումով հարուցել են "կարմիր սատանաների" երկրպագուների, ինչպես նաև ֆուտբոլային աշխարհի հայտնիների տարակուսանքն ու վրդովմունքը:
Պորտուգալացի մարզչի այսօրինակ կամայական վերաբերմունքը հարվածի տակ է դնում անվանի ֆուտբոլիստի հեղինակությունն ու մարզական հետագա կարիերան: