Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Հայոց արքաների տոնը. մեր ազգային լինելիության բանալին փնտրելիս

Վերլուծություն

Արծրուն Պեպանյանին գիտենք: Հատկապես նրանք են Արծրունի ստեղծագործություններով հետաքրքրվում, ովքեր ունեն իրենց յուրահատուկ, ընդունված, պաշտոնականից տարբերվող հայացքները մեր ժողովրդի և նրա զարգացման հեռանկարին վերաբերվող հարցերում: Արծրունի «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատությունը ինչ–որ առումով հեղափոխություն էր նաև մեր այսօրվա քաղաքական–հասարակական գաղափարական դաշտում: Նա առաջարկում է նոր մոտեցում մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Իսկ այդ մոտեցումները գալիս են մեր պատմության ամենախորքերից ու այժմեական դառնում հենց մեր այսօրվա համար: Պատմությունը մի ամբողջություն է, այն ունի համակարգված կառուցվածք: Եթե ուզում ես զարգանալ, պետք է հավատարիմ մնաս այն սկզբունքներին, որոնք Արարիչը դրել է քո` որպես տեսակի, արարման հիմքում: Եվ բնավ էլ պատահական չէ, որ նա` Արծրուն Պեպանյանը, նախաձեռնեց մի հրաշալի տոն, դա հայոց արքաների օրն է: Կարճ բառով` «Արքաների օրը»: 2012 թվականին էր, երբ աշխատում էր «Պապ թագավորը» վեպի վրա: Ինքն է այդպես ասում: Ապա զրուցելով տոմարագետների հետ, պարզեց, որ մեր պատմության մեջ եղել է օր` նվիրված Արամ Աշխարհակալին: Դա նոյեմբերի 18–ն էր: Որոշվեց այսպես` ամեն տարվա նոյեմբերի 18–ին ամենամոտ կիրակին նշել որպես արքաների տոն:

Ու նշեցին: Գնացին Աղձք ` հայոց արքաների դամբարանին այցելության: Ովքե՞ր էին գնացողները, այսինքն` տոնը նշողները. բնականաբար ազգային արժեքներով ապրող մարդկաց մի խումբ, ովքեր ուզում են գտնել մեր լինելիության բանալին: Պեղում են, քրքրում են գրքերը, թերթում են միջնադարյան մեր մատյաններն ու փորձում են ինչ–որ հենք, հենվելու կետ գտնել ու խորանալ մեր պատմության մեջ և հասնել մեր ժողովրդի ծննդյան արշալույսին: Այս մարդիկ են, որ հավատացին արքաների հոգու կենդանության գաղափարին ու իրենց տուրքն ու խնկարկումն են տալիս նրանց շիրիմներին: Եվ այս մարդիկ, ասես համայնք լինեն հեշտ գաղափարներով սնվող մեր հոծ հասարակության մեջ:

Այս տարի նրանք Աղձք կգնան նոյեմբերի 20–ին` Ժամը 12–ին, Մերգելյան ինստիտուտի շենքի մոտից (Այս լուրի հրապարակումն էլ թող լինի մեր տուրքը հայոց արքաների հիշատակին): Եթե առաջին անգամ ուխտագնացների թիվը հասնում էր մի 20–ի, հաջորդ տարի` 40–ն էին, ապա հասավ 200–ի, այս տարի, թե ինչքան մարդ կլինի, պարզ է, չգիտեն: Ուղղակի հայտնի է, որ առանձին կառույցներ են ցանկություն հայտնել մասնակցել` «Հայ ասպետ» հեռուստախաղի մասնակիցները, տարբեր ակումբներ ու հիմնադրամներ, նաև պարային խմբեր են լինելու: Այսինքն` ուխտագնացությունն առավել մեծացնում է ընդգրկման շրջանակները: Այսինքն` արմատներ է գցում հասարակության մեջ:

Ի դեպ, կազմակերպիչները բնավ չեն մտածում այն պետական–պաշտոնական տոն դարձնելու մասին: Թող այդ տոնի պահանջը ժողովուրդը զգա, թող տոնը տոն դառնա ներքևից: Հետո արդեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նոր կարող է տոնին պաշտոնական բնույթ տրվի: Կարևորը մենք վերադառնանք մեր արմատներին ու գնահատենք մեր պատմության վեհությունը, խնկարկու դառնանք մեր արքաների հիշատակի առաջ: Գիտակցենք, թե ովքեր ենք ու հպարտ լինենք մեր ինքնությամբ:

Նախաձեռնությունը հրաշալի է: Իհարկե, եթե մեր պետական կառույցներն էլ ինչ–որ աջակցություն ցուցաբերեն, բնականաբար խոսքը տեխնիկական աջակցության մասին է, է’լ ավելի հրաշալի կլինի:

Եվ այսպես` Ձեր տոնը շնորհավոր, հայոց արքաներ, որ ննջում եք Աղձք գյուղի ձեր հանգստարանում ու այնտեղից հսկում մեզ ու մեր երկիրը: Ձեր հոգիները կենդանի են ու ջանում են մեզ ստիպել չսխալվել, մեր ճանապարհը խոտոր չդարձնել:

Գոհար Սարդարյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված